«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ինչ կարելի է Ղազախստանին, Թուրքիային և Հունգարիային, չի կարելի Բելառուսի՞ն

Ինչ կարելի է Ղազախստանին, Թուրքիային և Հունգարիային, չի կարելի Բելառուսի՞ն
14.06.2024 | 09:17

Նիկոլ Անհողն ԱԺ ամբիոնից հայտարարել է.

«ՀԱՊԿ ղեկավար երկրներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատով նստեմ հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք խոսում արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այդպես շարունակ... Ես Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղի նախագահը Ալեքսանդ Լուկաշենկոն է...»:

Կանխավ նշեմ, որ միշտ հակակրանք եմ ունեցել թրքասեր Լուկաշենկո-Բատկայի նկատմամբ, քանի որ նա նաև մոլի նիկոլական է՝ մշտապես Նիկոլին պաշտպանող անասնական թեզեր է առաջ բերել, բայց

Նիկոլ Անհողի այս հայտարարությունը դրական կգնահատեի, եթե կապիտուլյանտը չմանիպուլացներ և էժանագին շոու չսարքեր ԱԺ-ում:

Հետաքրքիր է, իսկ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Տոկաևը, որ արդեն 3-րդ տարին է շնորհավորում է Ադրբեջանին Հայաստանին հաղթելու կապակցությամբ, այցելու է Նիկոլի կողմից Բաքվին նվիրված Շուշի, խոստանում է ներդրումներ անել թուրքերի կողմից օկուպացված Արցախում ինչու՞ չի արժանանում Լուկաշենկոյի նման կշտամբանքների: Ինչու՞ է Նիկոլը Տոկաևի լկտի և մեզ նվաստացնող շնորհավորանքներից, Շուշի այցից հետո գնում Աստանա և ընդունում թյուրքական այդ երկրի ղեկավարին Երևանում:

Ենթադրում եմ, որ հրահանգներ ունի իր տերերից:

Սա ՀԱՊԿ-ի անդամ երկրի օրինակով ապացուցեցի, որ Լուկաշենկոյից «վիրավորված» Նիկոլը տարրական մանիպուլյատոր է և «արժանապատվության ու սկզբունքայնության» մասին խոսքերը խաբեություն է, քանի որ այդ «արժանապատվության և սկզբունքայնության» պահը միայն տարածվում է Լուկաշենկոյի, բայց ոչ Տոկաևի վրա:

Հետաքրքիր է, «արժանապատիվ և սկզբունքային» Նիկոլը որպես ի՞նչ այցելեց Անկարա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությանը, երբ Էրդողանը երբեք չի թաքցնում, որ գործում է Հայաստանի դեմ Բաքվի հետ տանդեմով, օգնել է նրան 44-օրյա պատերազմի ժամանակ և ամեն տարի շնորհավորում է Ալիևին մեզ հաղթելու կապակցությամբ:

Ավելին՝ այդ երդմնակալությունից Էրդողանի աշխատակազմը տարածել էր Նիկոլին նվաստացնող լուսանկարներ, որտեղ Նիկոլը «շակալի» նման քծնում է «վագր» Էրդողանին ու զվարճացնում Ալիևներին, ինչպես նաև Էրդողանի կողմից Նիկոլին Ալիևների հետևի աթոռներից մեկին շպրտած լինելու փաստը:

Զարմանալիորեն, մինչև հիմա Նիկոլի «արժանապատվությունը և սկզբունքայնությունը» չի վիրավորվում նաև նրանից, որ Էրդողանը, որին ինքը քծնում էր, վիրավորվում է, որ իրեն հայ են անվանում:

Իշխանության գալուց հետո, Նիկոլ Անհողը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որտեղ շարունակում է իշխել 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած ճիվաղ Ռամիլ Սաֆարովին Բաքվին ծախած Վիկտոր Օրբանը:

«Արժանապատվություն և սկզբունքայնություն» ունեցող Նիկոլ Անհողը, ով իր անձնական ԱԳՆ ղեկավար դավաճան Արաբատին ուղարկում է Հունգարիա պաշտոնական այցով, չգիտես ինչու՞ չի վիրավորվում Օրբանից, որ վերջինս 2023-ի սեպտեմբերի 22-ին վետո է դնում Եվրամիության կողմից Ադրբեջանին դատապարտող համատեղ հայտարարության վրա, իսկ ընդամենը օրեր առաջ էլ Օրբանը արգելափակեց Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո աջակցություն տրամադրելու նախագիծը, բայց Նիկոլի իշխանությունը ծպտուն չի հանում:

Սա ընդամենը երեք օրինակ բերեցի, թե ինչպես են որոշ երկրներ Նիկոլ մահաբերի պատճառով թքում մեր երեսին, բայց քայլիստ դավաճանների պարագլՈխը դա չի նկատվում:

Դե իսկ հակահայ ՈՒկրաինայի նկատմաբ Նիկոլի արած հիմար ժեստերի մասին էլ չխոսեմ:

Ի դեպ, Բելառուսի նախագահի և մյուսների լեզուները մեր պահով երկարել են, քանի որ բոլորը տեսնում են, թե ինչպես է «տուզիկ» Նիկոլը վախենում Ալիևից և երբե՛ք չի պատասխանում նրա կողմից Հայաստանի և հենց իրեն՝ Նիկոլին ուղղված վիրավորանքներին և ծաղրանքին:

Նիկո՛լ Անհող, Բատկայից վիրավորվելուց առաջ այդքան տղամարդ եղիր և արձագանքիր Բատկայի ընկեր Ալիևին, ով ամենօրյա ռեժիմով քո նմանին ավելի է «փչացնում»:

Բելառուսի նախագահի հետ կապված այս դեպքով Նիկոլը հաստատեց, որ նախկինների օրոք Լուկաշենկոն երբեք իրեն բացահայտ թույլ չի տվել նման զառանցանքներ Հայաստանի ու Արցախի դեմ, իսկ հիմա թույլ է տալիս, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնին նստած է անարժան, անպատիվ, անսկզբունքային, կապիտուլյանտ, վախկոտ, ղզիկ Նիկոլ Անհողը, որի ուժը միյան Հայաստանի ընդդիմադիրների վրա է պատում:

Նիկոլի նման պարտվածից զզվում են բոլորը, բայց նրան լավ օգտագործում են, դրա համար էլ մինչև հիմա դա իշխում է, քանի որ նրա տերերը դեռ չեն ավարտել Հայաստանի կործանման ծրագիրը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2625

Մեկնաբանություններ